«Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակներում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական պալատում. միջոցառման մասնակիցներին ընդունել է ԱՄԷ նախագահ, Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին:
Վերջինս կարևորել է առողջապահական համակարգի զարգացմանն առնչվող տեխնոլոգիական միտումների վերաբերյալ գաղափարների փոխանակումը և շնորհակալություն հայտնել նախարարին մասնակցության համար:
Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտի մարտահրավերներին համատեղ նորարարական լուծումներ գտնելու ուղղությամբ ջանքերը:
Նախարարը այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային խոշոր ապահովագրական կազմակերպություն, ծանոթացել միջազգային բարձր չափանիշներով գործող համակարգի առանձնահատկություններին, ներկայացրել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները:
Այցի արդյունքները ամփոփվել են Աբու Դաբիի Առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր ալ Մանսուրիի հետ հանդիպման ժամանակ: Քննարկվել են ինչպես առողջության համապարփակ ապահովագրության, այնպես էլ առողջապահական այլ ուղղություններում փոխգործակցության հնարավորությունները:
Լուսանկարում` Անահիտ Ավանեսյանը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի և Առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր ալ Մանսուրիի հետ:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…