ՀՀ կառավարության որոշմամբ՝ բյուջեի վերաբաշխման արդյունքում 3 մլրդ դրամ կհատկացվի առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը։
Նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այդ գումարից շտապօգնության ծառայություններին կուղղվի 400 մլն դրամ, հեմոդիալեզին՝ 500 մլն դրամ, ոչ վարակիչ հիվանդությունների բուժմանը՝ 800 մլն դրամ, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բուժմանը՝ 300 մլն դրամ, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բուժօգնության համար՝ 1.5 մլրդ դրամ, փոխպատվաստման ծառայություններին՝ 200 մլն դրամ, ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը՝ 100 մլն դրամ։
«Այս ավելացումներով շարունակում ենք հանձնառությունը՝ տարեցտարի ավելացնել բժշկական օգնության հասանելիությունը բնակչությանը»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև նշել է, թե այդ ավելացումները կապված են ԼՂ-ից տեղահանվածների բուժօգնության հավելյալ ծավալներ ներդնելու համար։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…