Հայաստանի կենտրոնական բանկն արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ են եկել։
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Կենտրոնական բանկից նշել են․
«Ի պատասխան Ադրբեջանից Հայաստան տրանսֆերների վերաբերյալ մամուլում տարածվող տեղեկությունների, հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակում է ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վիճակագրությունը՝ ըստ 50 հիմնական երկրների, որտեղից ստացվող և այնտեղ փոխանցվող դրամական միջոցները որոշակի էական ծավալ են կազմում։
Հիշյալ երկրների ցանկում Ադրբեջանը ներառված չէ, քանի որ կա՛մ փոխանցումներ առկա չեն, կա՛մ էական ծավալ չեն կազմում՝ հիշյալ ցանկում ներառելու համար»:
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե իբր Ադրբեջանից Հայաստան մեծ ծավալի տրանսֆերներ են եկել։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…