Լրահոս 24/7

ՄՊՀ-ն ձևավորել է մի շարք սկզբունքային դիրքորոշումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի մայիսի 14-ին ընդունել է ««Լուստելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» թիվ 207-Ա որոշումը, որի շրջանակում, ի թիվ այլնի, ձևավորել է առևտրային ցանցերի գործունեությանն առնչվող հետևյալ սկզբունքային դիրքորոշումները․ 

  • առևտրային ցանցը մասնագիտացված սուբյեկտ է․
  • առևտրային ցանցը վաճառքը կազմակերպելիս պատասխանատու է ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ ստույգ և հավաստի տեղեկատվության տրամադրման համար․
  • առևտրային ցանցն ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ տեղեկատվության համար հիմք է ընդունում ապրանքի վրա կամ դրա մակնշվածքում առկա տվյալները, իսկ այն դեպքում, երբ համապատասխան ապրանքը կոնկրետ անվանմամբ ներկայացնելը, օրենսդրության համաձայն, պահանջում է սերտիֆիկատ կամ այլ փաստաթուղթ, ապա նաև այդ փաստաթղթերը։ Ընդ որում, վերոնշյալ փաստաթղթերի բացակայության դեպքում առևտրային ցանցը պետք է դրանք պահանջի մատակարարից և կրում է դա չանելու բացասական հետևանքները․
  • առևտրային ցանցը պատասխանատու չէ ապրանքի, այդ թվում՝ ապրանքի անվանման վերաբերյալ սխալ տեղեկատվության տրամադրման համար, եթե վերջինս իր պարտականությունները կատարել է բարեխիղճ, այսինքն՝ սխալը պայմանավորված է ապրանքի վերաբերյալ տեղեկատվության համար հիմք հանդիսացած փաստաթղթերում առկա սխալով, իսկ առևտրային ցանցն իր հերթին ձեռնարկած ողջամիտ ջանքերով հնարավորություն չի ունեցել պարզելու տեղեկատվության ոչ հավաստի լինելը։ Ընդ որում, դա չի ենթադրում առևտրային ցանցի կողմից ոչ բնորոշ գործողությունների կատարումը, ինչպիսին է, օրինակ՝ ապրանքի բնութագրին համապատասխանությունը պարզելու նպատակով փորձաքննության իրականացումը։

Հիշեցնենք, որ Հանձնաժողովը, «Լուստելեկոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից («Չինար» սուպերմարկետ) «Արաքս Թռչնաֆաբրիկա» ընկերության արտադրության հավկիթները գնապիտակների վրա «Eco» բառի գրառմամբ իրացնելու առնչությամբ այն դեպքում, երբ դրանք առերևույթ չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, հարուցել է վարույթ։

Թիվ 1

Recent Posts

Վաշինգտոնը կառուցողական է գնահատում Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները

Ստամբուլում տեղի ունեցած ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետների բանակցությունները, որոնք տևել են շուրջ 6.5 ժամ: Ըստ…

12 minutes ago

Երևանն աջակցում է Գյումրիին՝ կարգավորելու թափառող կենդանիների խնդիրը

Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին օրերին Գյումրիում են՝ համայնքին աջակցելու թափառող շների…

35 minutes ago

Դադարեք լինել ԱՄՆ-ի «երջանիկ վասալներ»․ Մակրոնը՝ ԵՄ երկրներին

Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրամիության երկրներին դադարել լինել «երջանիկ վասալներ» Միացյալ Նահանգների…

55 minutes ago

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,9%-ով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)…

2 hours ago

Ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների

Ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների, այսօր մի խումբ քաղաքացիներ, հանրային գործիչներ ակցիա են իրականացրել…

2 hours ago