Լրահոս 24/7

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 5,9%-ով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է.

«2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատ իրական արտահայտությամբ աճել է 5,9%-ով: 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Կառավարության 2021-2026 թվականներին տարեկան տնտեսական աճերի միջին 7% սահմանված առանցքային թիրախը պահպանվել է, 2021-2024 թվականների արդյունքներով կազմելով միջինում 8,15%: 2023 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել էր 8,3%, 2022 թվականին՝ 12,6%, 2021 թվականին` 5,8% տնտեսական աճ:

2024 թվականի միջին տարեկան արդյունքներով Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 760 555 մարդ: Այս ցուցանիշը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 203 878 մարդով կամ 36,6 %-ով, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 37 882-ով կամ 5,2 %-ով:

2024 թվականի արդյունքներով տարեկան միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 287 172 ՀՀ դրամ` 2018 թվականի համեմատ աճելով 114 445 ՀՀ դրամով կամ 66,3 %-ով, իսկ 2023 թվականի համեմատ՝ 17 178 ՀՀ դրամով կամ 6,4%-ով: 2024 թվականի արդյունքներով տարեվերջի գնաճը կազմել է 1,5%, իսկ 2018-2024 թվականների կուտակային գնաճը կազմել է 25,3%։ Այսպիսով, 2018-2024 թվականների աշխատավարձերի իրական աճը կազմել է շուրջ 40%:

Այսպիսով, Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա: 2018-2024 թվականների ՀՆԱ կուտակային աճն իրական արտահայտությամբ կազմել է 43,5%, այսինքն՝ 2024 թվականի արդյունքներով ՀՀ տնտեսությունը 43,5%-ով ավելի մեծ է, քան 2018 թվականի սկզբին»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

11 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

12 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

14 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

15 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

15 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

15 hours ago