Լրահոս 24/7

Փոփոխությունների առաջարկ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրների կանոնակարգմամբ:

Գործող կարգավորումներով, եթե կուտակային կենսաթոշակի մասնակիցն ունենում է Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություն, ապա վերջինս մինչեւ կենսաթոշակային տարիքին հասնելն իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու հնարավորություն է ունենում: Եթե անձի առողջությունը բարելավվում է, դառնում է աշխատունակ, կարողանում է շարունակել կուտակումներ իրականացնել, ապա ներկա կարգավորումները դա թույլ չեն տալիս: «Եթե անձը մեկ անգամ կանխիկացրեց այդ գումարը, ապա կենսաթոշակային համակարգ վերադառնալու հնարավորություն այլեւս նախատեսված չէ, հաշիվը փակվում է»,- տեղեկացրել է փոխնախարարն ու հավելել, որ իրավակիրառ պրակտիկայում եղել է դեպք, երբ անձը գումարը ստացել է, բուժվել արտերկրում, վերադարձել, աշխատում է եւ կրկին ցանկանում է դառնալ կենսաթոշակային համակարգի մասնակից: Օրենքի նախագծով առաջարկվում է,որ եթե անձը նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելուց, իր կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարվելուց, եւ համապատասխան միջոցները սահմանված կարգով վճարվելուց հետո կամավորության սկզբունքով կրկին ցանկանում է կատարել սոցիալական վճար, ապա նրա` սոցիալական վճար կատարելու պարտականությունը վերսկսվում է դիմումի հիման վրա` առանց քանակային սահմանափակման:

Հաջորդ փոփոխությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների եւ արտաքին հետախուզության ծառայության ծառայողների տվյալները կդիտարկվեն սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն եւ չեն հանդիսանա կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ նախկինում կատարված փոփոխությամբ մեխանիզմը փոխվել էր: Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով հիվանդություն ունենալու դեպքում անձը կարող էր կանխիկացնել իր հաշվի գումարը: Փոխվել էր մեխանիզմը, այդ հնարավորությունը տրվել էր Միասնական սոցիալական ծառայությանը` Առողջապահության նախարարության համապատասխան եզրակացությամբ: Նշվել է, որ այս փոփոխությունը վերաբերում է այդ հնարավորությունից բազմակի օգտվելուն, այլ ոչ թե մեխանիզմին: Պատգամավորը հետաքրքրվել է` համակարգ մուտք գործելու հնարավորության քանակական սահմանափակմամբ: Փոխնախարարը պարզաբանել է, որ համակարգ մուտք գործելու հարցում սահմանափակում չի նախատեսվում:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Թիվ 1

Recent Posts

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

22 minutes ago

Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…

34 minutes ago

«Սուրմալու»-ի մոտ մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…

58 minutes ago

Երևանի ՏԻՄ օրենքը պետք է մաքսիմալ արագ ընդունվի. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…

1 hour ago

«Արցախը Հայաստան է եւ վերջ» սահմանադրությունն է ասում

Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…

2 hours ago

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

16 hours ago