

Պայմանավորված Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմամբ, որի հետևանքով զոհվել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, ԱԳ նախարարն ու այլ պաշտոնյաներ, Հայաստանում Իրանի դեսպանությունում մայիսի 22-ին կբացվի սգո մատյան:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտնել են Իրանի դեսպանությունից՝ մանրամասնելով, որ սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար դեսպանության մուտքն ազատ կլինի մայիսի 22-ին՝ ժամը 10:00-12:30-ը, 15:30-17:30-ը, մայիսի 23-ին՝ 10:00-13:00-ն:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ նախագահը վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…