Լրահոս

Առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք

Նախագծով առաջարկվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը եւ դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը:

Կորպորատիվ կառավարման կանոնագիրքն այն ստանդարտն է, որը պետությունն առաջարկում է իր մասնավոր հատվածին որպես ուղեցույց: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը:

Նա տեղեկացրել է, որ ստանդարտին միանալու պարագայում կազմակերպությունները կարող են ներդնել կանոնագրքով սահմանված որոշակի կառուցակարգեր, որոնք կօգնեն կազմակերպություններին լինել ավելի հաշվետու, թափանցիկ եւ զսպել որոշակի կոռուպցիոն ռիսկեր:

Հիմնական զեկուցողը կարեւորել է կանոնագրքի ընդունումն ու լայնածավալ կիրառումը՝ նշելով, որ դրա համար կան նաեւ աջակցության մի քանի մեխանիզմներ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ մայիսի 21-ի նիստում:Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ողջունելով Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ընդունումը կազմակերպությունների կողմից, նշել է, որ կորպորատիվ կառավարման մշակույթը պետք է հիմնավորվի եւ լայն տարածում ստանա ձեռնարկատիրության ոլորտում: Նրա կարծիքով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները պարտադիր պետք է ունենան կորպորատիվ կառավարման կանոնագիրք:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ պատրաստվում է նման նախաձեռնությամբ հանդես գալ եւ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար այն դարձնել պարտադիր պայման:Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է կորպորատիվ կառավարման համակարգերում ներդնել կանոնագիրք, որը լինելու է ոչ պարտադիր:

Նմանատիպ կանոնագրքերն օգնելու են միջազգային հարաբերություններում կորպորատիվ կառավարման համակարգ ունեցող կազմակերպությունների վստահելիության բարձրացմանը, իրավական հարցերի պաշտպանությանը, թափանցիկությանը եւ կառավարման արդյունավետությանը: Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

10 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

11 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

11 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

12 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

12 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

13 hours ago