Լրահոս 24/7

Նոր Կալեդոնիայում անկարգությունների հասցրած վնասն առնվազն 1 մլրդ եվրո է

Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում) անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձեռնարկություններին հասցված վնասի չափը կարող է հասնել 1 միլիարդ եվրոյի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է France TV Info-ն՝ վկայակոչելով Նոր Կալեդոնիայի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Դավիդ Գիյենին:

«Այսօրվա դրությամբ մենք մոտենում ենք 1 միլիարդ եվրոյին», – ասել է նա France Culture ռադիոկայանի եթերում:

Ավելի վաղ նա հայտնել էր 200 միլիոն եվրոյի վնասի մասին։

Գիյենը նշել է, որ սա զգալի գումար է անդրծովյան տարածքի համար, որտեղ անկարգությունների պատճառով տուժել են տնտեսության բոլոր ճյուղերը՝ արդյունաբերությունից մինչև առևտուր, հատկապես՝ ավտոսրահները:

«Մենք նաև պետք է մտածենք տնտեսության համար անուղղակի ծախսերի մասին: Հրկիզվել և ավերվել է 200 ձեռնարկություն, որտեղ աշխատում էր ավելի քան 2000 մարդ: Համայնքը պետք է կարողանա ապահովել աշխատավարձի վճարումը և հատուցի գործազրկության համար, ինչպես նաև աջակցի այն ձեռնարկություններին, որոնք, հնարավոր է, չեն հրկիզվել կամ վնասվել, բայց որոնք ստիպված կլինեն բավականին երկար ժամանակ աշխատել լիովին վատթարացած տնտեսական միջավայրում», – ասել է նա:

Նոր Կալեդոնիայում խռովությունների առիթ էր դարձել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որով նահանգային ընտրություններում ընտրելու իրավունք է տրվում Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնք 10 տարի ապրել են Նոր Կալեդոնիայում։ Ըստ տեղացի ղեկավարների՝ դա կթուլացնի բնիկների էլեկտորալ ազդեցությունը։

Մայրաքաղաք Նումեայում անկարգությունների մասնակիցները թալանել ու հրկիզել են խանութներ, դեղատներ, ավտոլցակայաններ։ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են հարյուրավոր տուժածների մասին, 6 մարդ զոհվել է։ Նոր Կալեդոնիայում մայիսի 15-ին 12 օրով արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ զինվորականներին ներգրավել են նավահանգիստների և օդանավակայանների պահպանման գործին։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

5 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

26 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

35 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

51 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago