Լրահոս 24/7

Կապանում հրկիզել են քաղաքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող «Lexus»-ը

Մայիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում քաղաքացիներն ահազանգել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժին և հայտնել, որ Կապանի քաղաքապետարանի ու մշակույթի տան մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատ, սակայն մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները մարել են կայանված վիճակում գտնվող «Lexus lx 570» մակնիշի 055 QQ 55 համարանիշի ավտոմեքենայի դիմային հատվածում առաջացած կրակը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին, սակայն հաշվառված է Կապանում գործող «Նորոգշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունում է ապահովագրված ու խնդիրներ ունենալու դեպքում ԱՊՊԱ-ն կապի է դուրս գալիս Գրիգորի Փարսյանի հետ, քանի որ նշված ավտոմեքենան խնդիրներ ունենալու դեպքում ԱՊՊԱ-ում նրա հեռախոսահամարն է գրանցված։

Իրավապահները կասկածներ ունեն, որ հնարավոր է ավտոմեքենան միտումնավոր են հրկիզել։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզի ԱԱԾ աշխատակիցները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

20 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

36 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

53 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

2 hours ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago