Այսօր ակտիվորեն քննարկվում է Եկեղեցուն հարկային դաշտ բերելու հարցը, ինչի մասին երեկ ԱԺ-ում առաջինը բարձրաձայնեց խոսնակ Ալեն Սիմոնյանը, նշելով, որ եկել է ժամանակը՝ քննարկենք, հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում:
Վազգեն Գալստանյանին ակտիվորեն աջակցող, «սրբազան» պայքարին միացած նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը եկեղեցուն հարկելու կարծիքին էր դեռևս 2011 թվականին, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» փոփոխությունների նախագիծը, որոնցով գույքահարկից եւ հողի հարկից ազատվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր, մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինություները։
«Բացարձակ հիմարություն է եկեղեցուն հող տալը: Ուղղակի դա Տիգրան Սարգսյանն անում է, որ հավերժացնի իր անունը․ Հայ եկեղեցին ինչքան շատ հող վերցնի, էնքան պետությունը կկորի։ Նույնիսկ այն, ինչ որ եկեղեցու կարիքների համար է պետք, անպայման պետք է գույքահարկով հարկվի, ինչպես բոլոր տեսակի հարկերը», – հայտարարել էր նա։
Ի դեպ թեմային արձագանքել է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որը պետությանը գործարք է առաջարկել հարկվելու դիմաց՝ պահանջելով մի քանի գյուղ ու Մատենադարանը։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…