ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Բաքվի հետ քննարկվում է Ալմա Աթայի հռչակագրի մասին դրույթը նաև խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցը, սակայն դեռ համաձայնություն չկա։
«Ալմա-Աթայի հռչակագրի նշումով մի քանի հայտարարություն կա Ադրբեջանի կողմից, նաև՝ նախագահի մակարդակով։ Կա նկարագրությունն այն ամենի, ինչ մասին խոսում ենք, և պայմանագրի շրջանակում այդ խոսակցությունը շարունակվում է։ Դա քննարկվող թեմաներից մեկն է այս փուլում, բայց դեռ համաձայնություն չկա․ քննարկումները շարունակվում են», – ասել է նա։
Ինչ վերաբերում է կոմունիկացիաներին, Սիմոնյանի խոսքով՝ հայկական կողմն իր դիրքորոշումները բազմիցս ներկայացրել է և դրանց շրջանակներում բանակցում է հարևան պետության ներկայացուցիչների հետ.
«Հասկանալով և պատրաստ լինելով այդ քննարկումը շարունակել մնացած բոլոր մակարդակներում՝ կարևորում ենք բոլոր կոմունիկացիաների բացման գաղափարը, որն արտացոլված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Հայաստանը շարունակում է այդ աշխատանքները։ Լիահույս եմ, որ մենք կհաջողենք»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…