Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք:
«Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության Օպերատիվ Հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան ուղևորվող գնացքի երթուղով, պարբերաբար, ՀՀ է տեղափոխում մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։
Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՊԵԿ աշխատակիցները Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մուտքի մոտ` ավտոկայանատեղիում, մոտեցել են քաղաքացի Գ. Կ.-ին, ով այդ պահին փորձել է իր մեքենայի բեռնախցիկում տեղավորել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող գնացքով, իր իսկ կողմից ներմուծած՝ շուրջ 25 կգ քաշով, երկու մեծ սև պոլիէթիլենային տոպրակ:
Գ. Կ-ն հրավիրվել է ՊԵԿ ՄԴՊ վարչություն, որտեղ ներկայացրել է իր ձեռքի պոլիէթիլենային տոպրակներում առկա ապրանքները: Ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ ամբողջը դեղորայք է եղել։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն։
Մեկ այլ դեպքով, ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ քաղաքացի Դ. Ս.-ն, իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողությունից թաքցնելով, Վրաստանից Հայաստան է տեղափոխում դեղորայք:
Հիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՄԴՊ վարչության աշխատակիցները Դ. Ս.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը, Վրաստանից ժամանելուց հետո ուղեկցել են «Ուրբան լոջիստիք սերվիսիս» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտի:
Մաքսային զննման արդյունքում տվյալ տրանսպորտային միջոցի դռների և բեռնախցիկում առկա գազաբալոնային համակարգի միջից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 24 կգ քաշով, տարբեր տեսակի դեղամիջոց:
Կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…