

Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.
«Սա ՀՀ վարչատարածքային բաժանման մասին 1995 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրված եւ ուժի մեջ մտած օրենքն է, որ երբեւէ փոփոխության եւ լրացումների չի ենթարկվել.
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության մարզերը և մարզերի վարչական կենտրոնները.
Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:
Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են` Արագածոտն, մարզկենտրոնը՝ Աշտարակ,
Արարատի մարզ, կենտրոնը՝ Արտաշատ, Արմավիրի մարզ, կենտրոնը՝ Արմավիր, Գեղարքունիքի մարզ, կենտրոնը՝ Գավառ, Լոռու մարզ, կենտրոնը՝ Վանաձոր, Կոտայքի մարզ, կենտրոնը՝ Հրազդան, Շիրակի մարզ, կենտրոնը՝ Գյումրի, Սյունիքի մարզ, կենտրոնը՝ Կապան, Վայոց ձորի մարզ, կենտրոնը՝ Եղեգնաձոր, Տավուշի մարզ, կենտրոնը՝ Իջեւան:
Ցույց տվեք, որ օրենքով գոյություն է ունեցել Արցախի մարզ՝ մեկ: Երկրորդ՝ ցույց տվեք, որ «ազգադավ» ՀՀՇ-ին փոխարինած ազգային-հայրենասիրական իշխանությունն Արցախը ճանաչել է ՀՀ տասնմեկերորդ մարզ կամ անկախ պետություն: Երրորդ, ցույց տվեք, որ ՀՀ ազգային-հայրենասիրական իշխանություններն, ի տարբերություն «ազգադավ» ՀՀՇ-ի, Տավուշի մարզի տարածք ճանաչել են ոչ միայն ՀԽՍՀ Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Շամշադինի շրջանները, այլեւ Ադր. ԽՍՀ Ղազախի շրջանի Խեյրիմլի, Աշաղը Ասքիփարա, Գըզըլ Հաջիլի եւ Բաղանիս-Այրում գյուղերը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…
Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի…