Լրահոս 24/7

«Էսօրվա Հայաստանը Պապ թագավորի երազանքի իրագործումն է». վարչապետ (տեսանյութ)

Ավելի ուժեղ եւ գործուն երաշխիք անվտանգության, քան լեգիտիմությունն է՝ գոյություն չունի։ Երբ Ադրբեջանն այս քարտեզով ընդունում է, որ այս գծում սկսվում է ՀՀ-ն՝ ինքը դրանով ինքնահայտարարագրում է այդ տարածքի անձեռնմխելիությունը եւ նույնը՝ հակառակը, ասել է վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում։

«Նրանք ուզում են մեզ լեգիտիմ թիրախ դարձնել ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ, որոնք կասեն՝ դե տեսնում եք, ՀՀ-ն ի վիճակի չէ անկախ պետություն լինել, պետք է ինչ-որ կիսաֆորպոստային իրավիճակներում յոլա գնա»,- ասել է նա։

«Պապ թագավորը չի՛ սպանվելու, ես երաշխավորում եմ, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կգ-անոց խաչ ուզում ա, դոշներից կախեն, Պապ թագավորը չի՛ սպանվելու։ Էսօրվա Հայաստանը Պապ թագավորի երազանքի իրագործումն է, և էդ երազանքն այլևս չի կարող սպանել, սա է մեր քաղաքական առաքելությունը»,- հայտարարել է վարչապետը ԱԺ ամբիոնից։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Վիլեն Գաբրիելյանի լիազորությունները դադարեցվեցին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է Վիլեն Գաբրիելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։…

13 minutes ago

Արսեն Հարությունյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը (61 կգ) հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին` 11:0 հաշվով և դուրս եկավ ազատ ոճի…

48 minutes ago

Քննարկել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության առկա ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:…

1 hour ago

Քննարկվել է տարածաշրջանային խաղաղության ապահովման հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի…

2 hours ago

Մհեր Սահակյանը ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործած չի եղել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան դեպքից 3 ամիս անց ՀՀ քննչական կոմիտեն ստացել…

2 hours ago

Դատարանը փոխել է Արսեն Կարոյանի խափանման միջոցը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին…

2 hours ago