Լրահոս 24/7

Պետրակովը մեկնաբանել է ազգային հավաքական հրավիրվածների ցուցակը

Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը:

«Առաջիկա ընկերական խաղերը լավ հնարավորություն են փորձարկելու երիտասարդ ֆուտբոլիստների շատ լավ թիմերի դեմ խաղերում: Հենց այդ նպատակով են հավաքական հրավիրվել Գևորգ Տարախչյանը, Էրիկ Սիմոնյանը, Անդրանիկ Հակոբյանը և Գոռ Մանվելյանը: Կրկին թիմ են հրավիրվել նաև մյուս երիտասարդները՝ Տիգրան Ավանեսյանը և Սերգեյ Մուրադյանը:

Վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հրանտ-Լեոն Ռանոսը, Անդրե Կալիսիրը, Նարեկ Գրիգորյանը և Ուգոչուկվու Իվուն:

Այս անգամ հավաքական չի ժամանի նաև Լուկաս Սելարայանը: Նա ուներ անձնագրային խնդիրներ, որոնք կարգավորելու նպատակով հենց հավաքականի հանդիպումների ժամանակահատվածում Լուկասը պետք է մեկնի Արգենտինա: Ես հրավիրել էի նաև Սարգիս Ադամյանին, բայց նա ինձ տեղեկացրեց, որ չի կարող միանալ հավաքականին՝ պատճառաբանելով, որ երկրորդ Բունդեսլիգայի նախապատրաստական շրջանն ավելի շուտ է մեկնարկում, և իրեն հանգստանալու հնարավորություն է պետք:

Ինչ վերաբերում է Նորբերտո Բրիասկո-Բալեկյանին, ապա, հաշվի առնելով, որ ՖԻՖԱ-ի՝ ընկերական խաղերի համար նախատեսված պատուհանը բացվում է հունիսի 3-ին, իսկ Նորբերտոյի թիմը հանդիպում ունի անցկացնելու հունիսի 2-ին, նա կկարողանար միանալ հավաքականին միայն հունիսի 4-ին Սլովենիայում: Հենց այդ պատճառով Նորբերտոն բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

5 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

8 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

10 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

11 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago