Լրահոս 24/7

Մինչև 2 տարեկանների համար մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կստեղծվի

Հաջորդ ուսումնական տարվանից մինչև 2 տարեկան երեխաների համար մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին մայիսի 23-ին հայտնեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մանրամասնելով, որ սկզբում ծրագիրը պիլոտային բնույթ կկրի։

«Երևանի Գյումրիի, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում 1-2 տարեկան երեխաների համար կստեղծվեն առանձին՝ փոքրիկների խմբեր, իսկ Երևանի մեկ մանկապարտեզում 6-12 ամսական երեխաների համար ենք փորձում պիլոտային խումբ բացել, որովհետև մենք հիմա ունենք բազմաթիվ ծնողներ, որոնք բավականին շուտ վերադառնում են աշխատանքի և իրենց երեխային խնամելու խնդիր են ունենում»,-ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ ընդունելությունը կիրականացվի համայնքների համապատասխան հայտարարության և հերթագրման հիման վրա։

Ընդհանուր առմամբ՝ պիլոտային ծրագրով 1-2 տարեկան երեխաների համար կստեղծվի 9 խումբ՝ յուրաքանչյուրում 20 տեղ, իսկ Երևանում մեկ խումբ՝ 6-12 ամսականների համար։

Սվաջյանը պարզաբանեց, որ նոր տեղերի ավելացումը կպլանավորվի ըստ ծնողների արձագանքների ու ընդունելության ցուցանիշների։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

5 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

7 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

7 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

7 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

8 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

8 hours ago