Լրահոս 24/7
23.05.2024

Հայաստանում է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը

Հայաստանում է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստան է եկել Միավորված ազգերի կազմակերպության եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների պատվիրակությունը։

Միջազգային փորձագետներն ուսումնասիրում են քաղաքաշինության, հողային ռեսուրսների կառավարման, տարածքային համաչափ զարգացման և բնակարանաշինության խնդիրները և այդ ոլորտների զարգացման հնարավորությունները։ Հետազոտական աշխատանքների արդյունքներով Քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ մշակվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման վերաբերյալ երկրի նկարագիր» փաստաթուղթը։ Այդ նպատակով Քաղաքաշինության կոմիտեն կազմակերպել է պատվիրակության հանդիպումները պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

Ավելի քան մեկշաբաթյա այցի ընթացում բազմաթիվ քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել են Քաղաքաշինության կոմիտեում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։ Փորձագետները ներկայացրել են 2017 թվականին ընդունված «Երկրի նկարագիր» փաստաթղթի շրջանակում իրագործված ծրագրերի վերաբերյալ իրենց գնահատականը, դիտարկել ներկա իրավիճակը, մարտահրավերներն ու հնարավորությունները։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հետազոտության շրջանակում կոմիտեի և միջազգային փորձագետների հետ համագործակցած գործընկերներին, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին՝ կարևոր ոլորտների զարգացման վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ մշակելու համար։

Նա ընդգծել է, որ միջազգային փորձագետների խորհրդատվական ցուցումները կօգնեն ճիշտ կազմակերպել զարգացման ծրագրերն առանցքային ուղղություններով։ Այդ նպատակով առանձնահատուկ կարևորվում են տարածքային համաչափ զարգացմանը, տարածքների արդյունավետ օգտագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, սոցիալական բնակարանային ապահովմանը, վերաբերող, ոլորտային տվյալների էլեկտրոնային հասանելիության ապահովմանը վերաբերող հարցերը։

Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է տարվա ընթացքում համակարգել փորձագետների հետ աշխատանքը։ Նախատեսվում է, որ Երկրի նկարագիր փաստաթուղթը պատրաստ կլինի հոկտեմբերին և կներկայացվի Ժնևում ՄԱԿ ԵՏՀ քաղաքաշինության, բնակարանաշինության և հողերի կառավարման կոմիտեի նստաշրջանի ժամանակ:

Լրահոս
Ուզբեկստանը քննարկում է Նախիջևանից Թուրքիա երկաթուղու կառուցման նախագծին միանալու հնարավորությունը
13:12
Ուզբեկստանը քննարկում է Նախիջևանից Թուրքիա երկաթուղու կառուցման նախագծին միանալու հնարավորությունը
Ես չեմ հավատում Պուտինին. Մակրոն
12:59
Ես չեմ հավատում Պուտինին. Մակրոն
Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը. Թադևոսյան
12:50
Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը. Թադևոսյան
Առինջում օտարման ոչ ենթակա 16.17 հա հող է վաճառվել Ծառուկյանին պատկանող ընկերությանը. ՊՎԾ
12:36
Առինջում օտարման ոչ ենթակա 16.17 հա հող է վաճառվել Ծառուկյանին պատկանող ընկերությանը. ՊՎԾ
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է արտաքին օրակարգի սպասարկման համար. Քրիստինե Վարդանյան
12:25
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է արտաքին օրակարգի սպասարկման համար. Քրիստինե Վարդանյան
Խաղաղության հաստատմամբ ՀՀ ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի. վարչապետ
12:21
Խաղաղության հաստատմամբ ՀՀ ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի. վարչապետ
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի հարավային մարզ
12:08
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի հարավային մարզ
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն
11:53
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն
ԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ Զելենսկի
11:38
ԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ Զելենսկի
Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը
11:20
Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
11:17
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
TRIPP-ը նոր դարաշրջան կբացի. Նիկոլ Փաշինյան
11:08
TRIPP-ը նոր դարաշրջան կբացի. Նիկոլ Փաշինյան
Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք
11:07
Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը
11:05
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը
Վարչապետը մասնակցել է Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը
11:01
Վարչապետը մասնակցել է Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը