Լրահոս 24/7
23.05.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին:

Ողջունելով հյուրին նախագահը շնորհավորել է նրան ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի կարևոր առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ ԵԽ-ՀՀ համագործակցությունը շարունակելու է ընդլայնվել:

Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում նաև այն աջակցության համար, որ տրամադրել եք մեր երկրին: Իրականում Եվրոպայի խորհրդի գրասենյակի գործունեությունը մեծ դեր է ունեցել մեր կյանքում՝ հատկապես ժողովրդավարական ինստիտուտների կայացման տեսանկյունից: Ես վստահ եմ, որ այդ աշխատանքը շարունակական է լինելու և այն փորձը, որ ունեն Եվրոպայի խորհուրդը և իր կառույցները, բավական մեծ է: Եվրախորհրդի և Հայաստանի միջև իրականացվող այդ փորձի փոխանակումը շատ կարևոր է մեզ համար և գնահատելի: Այս առումով առանձնահատուկ կցանկանայի շեշտել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներում Եվրախորհրդի աջակցության կարևորությունը»:

Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար ասել է. «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում՝ որպես Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար, ինչպես նաև ներկայացնել գլխավոր քարտուղարին: Հայաստանը երկիր է, որին հետևել եմ բավական երկար ժամանակ իմ նախորդ պաշտոնավարումների շրջանում, երկիր է որտեղ ապրել եմ և շարունակական ջանքերն եմ ներդնելու մեր համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրախորհրդի և Հայաստանի միջև բազմաշերտ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Ընդգծվել է մասնավորապես արդարադատության, մարդու իրավունքների, ռազմական, առողջապահական և այլ ոլորտներում վերջին տարիներին մեկնարկած համակարգային ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ժողովրդավարական ինստիտուտների կայացման, քաղաքացիական հասարակության զարգացման, հակակոռուպցիոն ռազմավարության կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին և անհրաժեշտ քայլերին:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ջանքերի համատեղմամբ նպաստել երկրի կյանքի տարբեր ոլորտներում ժողովրդավարական արժեքներ սերմանելուն և դրանք ամրապնդելուն: Այս համատեքստում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը սկզբունքային մոտեցում ունի ժողովրդավարության հիմնարար գաղափարների և նորմերի արմատավորման հարցում և անշեղորեն շարժվում է այդ ուղիով:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցել Եվրախորհրդի Հայաստանյան գրասենյակի գործունեությանն ու նախաձեռնություններին:

Լրահոս
Ուզբեկստանը քննարկում է Նախիջևանից Թուրքիա երկաթուղու կառուցման նախագծին միանալու հնարավորությունը
13:12
Ուզբեկստանը քննարկում է Նախիջևանից Թուրքիա երկաթուղու կառուցման նախագծին միանալու հնարավորությունը
Ես չեմ հավատում Պուտինին. Մակրոն
12:59
Ես չեմ հավատում Պուտինին. Մակրոն
Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը. Թադևոսյան
12:50
Հայաստանը ԱԲ ոլորտում մրցավազքի մեջ է, որոշ ուղղություններում պետք է պահպանենք մեր ամուր դիրքերը. Թադևոսյան
Առինջում օտարման ոչ ենթակա 16.17 հա հող է վաճառվել Ծառուկյանին պատկանող ընկերությանը. ՊՎԾ
12:36
Առինջում օտարման ոչ ենթակա 16.17 հա հող է վաճառվել Ծառուկյանին պատկանող ընկերությանը. ՊՎԾ
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է արտաքին օրակարգի սպասարկման համար. Քրիստինե Վարդանյան
12:25
Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է արտաքին օրակարգի սպասարկման համար. Քրիստինե Վարդանյան
Խաղաղության հաստատմամբ ՀՀ ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի. վարչապետ
12:21
Խաղաղության հաստատմամբ ՀՀ ներդրումային գրավչությունը հետևողականորեն կաճի. վարչապետ
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի հարավային մարզ
12:08
Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի հարավային մարզ
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն
11:53
«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն
ԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ Զելենսկի
11:38
ԱՄՆ-ն և Ուկրաինան ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի մինչև ձմեռ․ Զելենսկի
Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը
11:20
Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
11:17
Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
TRIPP-ը նոր դարաշրջան կբացի. Նիկոլ Փաշինյան
11:08
TRIPP-ը նոր դարաշրջան կբացի. Նիկոլ Փաշինյան
Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք
11:07
Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը
11:05
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը
Վարչապետը մասնակցել է Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը
11:01
Վարչապետը մասնակցել է Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը