Լրահոս 24/7

Իրանի ԶՈՒ ԳՇ-ն հաշվետվություն է ներկայացրել նախագահի ուղղաթիռի վթարի պատճառների մասին

Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հրապարակել է նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հանգամանքներն ու պատճառները հետաքննող բարձրաստիճան հանձնախմբի նախնական հաշվետվությունը, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է IRNA գործակալությունը:

Հաշվետվության մեջ ասված է, որ հավաքվել է տարբեր մասնագիտական, տեխնիկական և ընդհանուր բնագավառներում տեղեկատվության զգալի մասը, որը կարող է կապված լինել պատահարի պատճառների հետ:

Ըստ փաստաթղթի՝ որոշ գործողություններ վերջնական եզրակացության համար պահանջում են ավելի շատ ժամանակ․ դրանք գտնվում են քննության գործընթացում, իսկ հետևյալ հարցերի վերաբերյալ կարելի է վստահ հայտարարություններ անել.

  1. Ուղղաթիռը շարունակել է հետևել նախապես պլանավորված երթուղուն և չի շեղվել դրանից մինչև դեպքից մոտավորապես մեկուկես րոպե առաջ։
  2. Վթարային ուղղաթիռի օդաչուն կապի մեջ է եղել խմբի երկու մյուս ուղղաթիռների հետ։
  3. Վթարային ուղղաթիռի բեկորներում փամփուշտի կամ նման այլ բաների հետքեր չեն հայտնաբերվել։
  4. Վթարային ուղղաթիռը բռնկվել է բարձունքին բախվելուց հետո:
  5. Տեղանքի բարդության, մառախուղի և ցածր ջերմաստիճանի պատճառով որոնողական գործողությունը շարունակվել է մինչև գիշեր և գիշերը նույնպես շարունակվել է, իսկ երկուշաբթի օրվա (խմբ․՝ մարտի 20-ի) լուսադեմին (առավոտյան ժամը 5-ին) (իրանական) անօդաչու թռչող սարքերի օգնությամբ ճշգրիտ որոշվել է պատահարի վայրը, և ցամաքային ուժերը սկսել են որոնողական գործողությունն այդ շրջանում:
  6. Ավիախմբի հետ կարգավարական աշտարակի խոսակցություններում նույնպես կասկածելի ոչինչ չի եղել։

Հրապարակման մեջ նշվում է, որ ուղղաթիռի վթարի հետ կապված փաստաթղթերի զգալի մասը հավաքվել է, և որոշ մանրամասնությունների և փաստաթղթերի ուսումնասիրման համար կպահանջվի ավելի շատ ժամանակ, որոնք մանրազնին վերլուծությունից և փորձաքննությունից հետո Իրանի ժողովրդին կհաղորդվեն հետագա հայտարարություններում:

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ նա վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

3 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

3 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago