

Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգը խոսել է Հայասանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին։
«ԵԱՀԿ-ն փորձ ունի հետկոնֆլիկտային վերակառուցման, երկխոսության և հաշտեցման հարցերում։ Այս գործիքները կարող են հարմարեցվել և օգտագործվել ճկուն կերպով: Դրանք մեզ հնարավորություն են տալիս ճշգրիտ արձագանքելու այն կարիքներին, որոնք առաջանում են խաղաղության համաձայնագրի կնքումից հետո: Մեզ անհրաժեշտ է բոլոր մասնակիցների համաձայնությունը, և որքան ուժեղ լինի ԵԱՀԿ մանդատը, այնքան ուժեղ կլինի մյուս մասնակից պետությունների աջակցությունը»,- ասել է նա։
Բորգը նաև հավելել, է որ Մալթան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին և կոչ է անում կառուցողականորեն շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը․ «Հուսով եմ, այս գործընթացը եռանդով կշարունակվի առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ Մեր ընդհանուր նպատակը հստակ է՝ ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և կայուն խաղաղության համաձայնագիր»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…