Ֆասթ Բանկը ներկայացնում է նորույթ ֆինանսաբանկային ոլորտում՝ Temp անգրավ բիզնես վարկ։ Առաջարկը նախատեսված է առևտրի, արտադրության և սպասարկման ոլորտներում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար։
Temp-ը, ի տարբերություն Բանկի մյուս բիզնես վարկերի, տրամադրվում է առանց բիզնեսի վայր այցելության՝ հաճախորդի կողմից իր բիզնեսի պրոֆիլին համապատասխան օնլայն հարցաշարի լրացման արդյունքների հիման վրա։ Ընգծենք, որ բիզնեսի բոլոր տեսակների և ենթատեսակների համար առկա են իրենց գործունեությանը համապատասխանող հարցաշարեր, որոնք ձեռնարկատերերին օգնում են նաև ավելի լավ ճանաչել սեփական բիզնեսը։ Հաճախորդի կողմից հարցաշարի լրացման ընթացքը տևում է ընդամենը 20 րոպե, որից հետո վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում։
Temp-ի դեպքում Ֆասթն առաջարկում է 2,000,000 – 10,000,000 ՀՀ դրամ կամ 5,000 – 25,000 ԱՄՆ դոլար գումար, որը հաճախորդը կարող է մարել 12-60 ամսվա ընթացքում։ Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝
«Temp-ի միջոցով բիզնես հաճախորդներին հնարավորություն ենք տալիս ֆինանսավորվել պարզ ընթացակարգով՝ առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, առանց բիզնեսի վայրի այցելության և գրավադրման պահանջի։ Այդպիսով գործարարը խնայում է թե՛ ժամանակը, թե՛ միջոցները և կարճ ժամանակում ստանում է հաստատված վարկը։ Նշեմ նաև, որ հայկական շուկայում այս ձևաչափով վարկի տրամադրումը եզակի պրակտիկա է։ Temp-ի արագ և պարզ գործընթացների շնորհիվ ձգտում ենք խթանել տեղական բիզնեսի արագ զարգացումն ու նոր հնարավորություններ առաջարկել գործարարներին», – նշել է Ֆասթ Բանկի Կորպորատիվ բիզնեսի ծառայության ղեկավար Հայկ Գասպարյանը։
Temp-ի համար հաճախորդները կարող են մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 գործող մասնաճյուղերից ցանկացածը։
Վարկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքից:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…