Լրահոս 24/7

Կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի․ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ երկիր.էյեմ և իրավունք.քոմ կայքերից տեղեկացա, որ հանդիսանում եմ Ղազախստանի քաղաքացի։

Սրանով փորձ է կատարվել արդարացնել Վազգեն Գալստանյանի կանադական անձնագիր ունենալու փաստը և հանրահավաքին ամեն գնով մարդկանց հոսք ապահովելու դժվարին աշխատանքում ստանալ վերջին հնարավորությունը` նոր ստեր տարածելով. «Եկեղեցին տվեցին», «Դպրոցը տվեցին», «հայկական բնակավայրերը տվեցին» շարքին ի շարունակություն։

Այս ձեռագիրը համարում եմ անբարո և դատապարտելի, իսկ այդ լրատվական կոչվող և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածողների հետ կհանդիպենք դատարանում։

Մեր սիրելի համաքաղաքացիներին խնդրում եմ լինել զգոն, չտրվել սադրանքների և չհավատալ ստերին։

Հայաստանի դեմ գործի է դրվել հիբրիդային պատերազմի գործիքակազմ` ներքաղաքական հինգերորդ շարասյան և ֆեյքնյուզային դրսևորումներով։

Հ.Գ. Հուսամ կարձագանքեն նաև առողջ լրատվական դաշտը ներկայացնող կազմակերպությունները և այն կազմակերպությունները, որոնք զրպարտության համար դատի տալու դեպքերը փորձում են նկարագրել իբրև լրատվականների վրա ճնշման դեպքեր»։

Թիվ 1

Recent Posts

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

4 minutes ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

34 minutes ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

1 hour ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

2 hours ago

Էրդողանի փորձությունը

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…

3 hours ago

Զելենսկին պետք է ներողություն խնդրի․ ԱՄՆ պետքարտուղար

Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…

4 hours ago