Գետերի վարարման հետևանքով Լոռու մարզի հեղեղված բնակավայրերում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղում ծանոթացել է ստեղծված իրավիճակին, հետևել փրկարարական աշխատանքներին եւ զրուցել տուժած բնակիչների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ Ալավերդիում, զրուցել է հեղեղումների հետեւանքով տուժած բնակչության հետ։
Վարչապետը նաև գրառում է կատարել՝ հավաստելով, որ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ՏԿԵՆ ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:
Վարչապետը իր «Ֆեյսբուք»-ի էջում նաև գրել է, որ հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն։ Նա հավելել է, որ այնուհետեւ կառավարությունը կիրականացնի աղետի հետեւանքների վերացման ծրագրեր:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…