Լրահոս 24/7

Հայրապետյանը հանդիպել է ՀՀՌՑ և «ՀայՓոստ» ընկերությունների ղեկավարների հետ

Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքներն օպերատիվ վերացնելու նպատակով ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր հանդիպումներ է ունեցել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) և «ՀայՓոստ» ընկերությունների ղեկավար կազմերի հետ, որի ընթացքում քննարկվել են ջրհեղեղից տուժած բնակավայրերում վերականգնողական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

«Հանդիպումից հետո հեռուստատեսային հաղորդիչ կայանների, տեխնիկական միջոցների, կապի և հեռահաղոդակցության ենթակառուցվածքների վիճակին տեղում ծանոթանալու, դրանց վերականգնման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀՌՑ գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը, գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը և աշխատակազմի ղեկավար Գոռ Զաքարյանը մեկնել են ջրհեղեղից տուժած բնակավայրեր։

«ՀայՓոստ» ընկերության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում զեկուցվել է ներկայիս իրավիճակը, գույքագրված խնդիրները և դրանք լուծելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

Նշվել է, որ Ալավերդիում փոստային ծառայությունների աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով փոխվել է փոստափոխանակման երթուղին, այն գյուղերը, որտեղ դեռևս հասանելիության խնդիր կա, հասանելիություն ապահովելու համար քննարկվում են այլընտրանքային ճանապարհներ: Նշված վայրերում փոստային բաժանմունքները շարունակում են իրենց բնականոն աշխատանքները։

«ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ այսօրվանից կգործարկվի արտակարգ իրավիճակներում գործող օպերատիվ շտաբը՝ խնդիրներին արագ արձագանքելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Recent Posts

Ձերբակալվել են Միհրան Պողոսյանի կուսակցության 8 անդամներ

ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցության 8 անդամներ ձերբակալվել…

45 mins ago

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սպիտակի ԲԿ-ի բուժանձնակազմի հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից։ Սպիտակի…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-21-ին կնվազի 2-4 աստիճանով

Երևան քաղաքում` Հոկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին, 21-ի և 22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի…

2 hours ago

Ռուսաստանը պատրաստ է շարունակելու պայքարը․ Պուտին

Ռուսական բանակն, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, դառնում է ժամանակի ամենամարտունակ և բարձր տեխնոլոգիական բանակներից…

2 hours ago

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներին փոխանակել են «95-ից 95» ձևաչափով՝ Telegram-ում հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։…

3 hours ago

Լաոսի ԱԺ պատգամավորները հայերենով ասացին, որ «սիրում են Հայաստանը»․ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․ «Լաոսի Ազգային…

4 hours ago