Լրահոս 24/7

«Տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

Առաջիկա օրերին հանրապետությունում հորդառատ տեղումներ ու գետերում վարարումներ չեն կանխատեսվում, «Արմենպրես»ի հետ զրույցում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


«Հուրախություն մեզ,  տեղումնառատ ցիկլոնն արդեն սկսել է թուլանալ։ Ճիշտ է, Լոռի, Տավուշ հատվածում եղան տեղումներ, սակայն դրանք 4-5 անգամ ավելի թույլ են, քան նախորդ օրվա ընթացքում եղած անձրևները։ Առաջիկա 5 օրերին մենք ակտիվ ցիկլոնային գործունեություն չենք սպասում, կլինեն ներզանգվածային տեղումներ, սակայն դրանք առանձնապես չեն ազդի գետերի հոսքի վրա։ Գետերում վարարումների հավանականություն չկա»,- ասել է Գագիկ Սուրենյանը։
Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա մասնագետը տեղեկացրել է, որ  այսօրվանից արդեն հարավ արևմուտքից առկա է տաք օդային հոսանքների ներհոսք, ինչը կշարունակվի մինչև մայիսի 31-ը։ Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կբարձրանա 4-6 աստիճանով։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով։ Արդեն մայիսի 30-ին և 31-ին Երևանում և Արարատյան դաշտում կգրանցվի +30 աստիճան տաքություն։
Խոսելով մայիսին գրանցված եղանակային պայմաններից՝ Գագիկ Սուրենյանը նշել է, որ Հայաստանում մայիսը, սովորաբար համարվում  է տարվա ամենատեղումնառատ ամիսը։ Թեպետ այս տարի գարնան վերջին ամիսն իր տեղումների ծավալով ու ուժգնությամբ զարմացրեց նույնիսկ օդերևութաբաններին։ Իհարկե, նախապես կանխատեսվել էր, որ մայիսը լինելու է անձրևային ու խոնավ, սակայն ցիկլոնը դրսևորվեց Հայաստանին ոչ այդքան բնորոշ տեղումների ինտենսիվությամբ, կարկտահարությունների մեծ մասշտաբներով, ամպրոպների հաճախականությամբ։
«Մայիս ամսվա ընթացքում գրեթե բոլոր մարզերում ունեցանք կարկտահարություններ։ Հատկապես խոցելի եղան Արմավիրի, Արագածոտնի մարզերը, որտեղ նույնիսկ մի քանի անգամ եղան կարկտահարություններ։ Նաև ինտենսիվ տեղումների դեպքեր գրանցվեցին Երևանում, եղան հեղեղումներ, առանձին հատվածներում՝ ջրածածկումներ»,-ասել է Գագիկ Սուրենյանը։
Համեմատության համար մասնագետը նշել է՝ մայիսի 2-րդ տասնօրյակում եղել է օր, երբ Երևանում ամսվա տեղումների նորմայի 40 տոկոսը թափվել է մեկ ժամվա ընթացքում։ Առատ տեղումները հանրապետությունում շարունակվել են նաև մայիսի վերջին՝ հանգեցնելով մեծ ավերածությունների։ Հատկապես տուժել են Լոռու և Տավուշի մարզերը։ Մայիսի 25-26-ն ընկած ժամանակահատվածում Լոռու, Տավուշի հատվածում այնքան շատ տեղումներ են եղել, որքան Երևանում նորմայով լինում է ամբողջ մայիս ամսվա ընթացքում։ Հորդառատ անձրևներով պայմանավորված տեղի ունեցան գետերի վարարումներ, որոնք 1959 թվականից այս կողմ 2-րդ էին իրենց ծավալներով։
Թիվ 1

Recent Posts

2024թ. տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2 հանդիպում

2024 թվականին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկու հանդիպում. այս մասին տեղեկանում…

12 minutes ago

Քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է

Չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը…

20 minutes ago

Վազգեն Թևանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…

15 hours ago

Վերջին զանգը ոչ ոք չի չեղարկել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…

16 hours ago

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող օբյեկտներին

Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…

16 hours ago

ԱՄՆ-ն չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որոնք բավարար չենք ծախսում պաշտպանության վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…

16 hours ago