«Բոհեմ» թատրոնում օրերս կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն, որը նվիրված էր մեծն բանաստեղծ Պարույր Սևակի և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին: «Գրական ընթերցումներ երաժշտության ներքո» երեկոների շարքի աջակիցը «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն է։
«Շատ դժվար է Երևան քաղաքում և, էլ չեմ ասում, աշխարհում, որ հասարակ մարդ կարողանա թատրոնում անել այսպիսի երեկոներ: Ես շատ շնորհակալ եմ «Ֆասթ Շիֆթ» ընկերության հիմնադիրներին՝ Բադալյանների ընտանիքին, որ հավատացին, սիրում են արվեստը, և այս երեկոն նրանց շնորհիվ այսօր կայանում է», – ասել է գրական երեկոյի հեղինակ Ալվինա Հովակիմյանը։
Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ, երեկոն անցել է լեփ-լեցուն դահլիճում:
Կարևորելով մշակութային միջոցառումներին աջակցելը՝ պարզ, հարմարավետ, ապահով և հասանելի վճարահաշվարկային ծառայություններ մատուցող «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը շարունակելու է իր ներդրումն ունենալ Հայաստանի մշակութային ոլորտում:
Երեկոյի հիշարժան պահերը՝ տեսանյութում։
Մենք փորձում ենք մեր մանդատի համատեքստում, այդ թվում՝ խորհրդապահական եղանակով, մեր միջազգային գործընկերների հետ տեղեկատվություն…
«Հանրապետություն», «Հանուն հանրապետության» և Հայաստանի Եվրոպական կուսակցությունները Գյումրիի ՏԻՄ ընտրություններում հանդես կգան դաշինքով, որ կկոչվի…
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության…
Հարավային Կորեայի հետախուզական գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, լրացուցիչ զորքեր է ուղարկել…
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վարորդների համար 9 բալային միավորը 13…
https://youtube.com/watch?v=UpQqi3naZWc&si=iMvx3TDs39lM9OQA