Մայիսի 27-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի զարգացման ընկերակցության (LEG Thüringen) տնօրեն Շտեֆան Բլեխշմիդտի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Գերմանիայի Տնտեսության արևելյան բիզնես հանձնաժողովի (Ost-Ausschuss) աջակցությամբ հանդիպմանը ներկա էին գերմանական ընկերությունների ներկայացուցիչներ։
Նախարարը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի առևտրաշրջանառության ծավալների աճը՝ նշելով, որ պետք է օգտագործվի առկա ողջ ներուժը:
«Գոհունակությամբ կուզեի նշել վերջին ժամանակահատվածում պաշտոնական պատվիրակությունների և գործարար հատվածների ներկայացուցիչների փոխադարձ այցերի ակտիվացումը և ակտիվ փոխգործակցությունը տնտեսության տարբեր ոլորտներում։ Կարող եմ փաստել, որ երկու երկրների միջև համագործակցությունը մի շարք ոլորտներում արդեն իսկ հիմնված է բարձր որակի վրա, որը լավ հիմք է տնտեսական համագործակցության հետագա խորացման համար»,- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, երկրում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև ընկերություններին տրամադրվող աջակցության գործիքակազմը։
Քննարկվել են համագործակցության հնարավոր ճյուղերն ու հայ-գերմանական բիզնես ֆոռում անցկացնելու հնարավորությունը։ Նախարարը գերմանական ընկերություններին առաջարկել է դիտարկել Հայաստանում իրենց բիզնեսը սկսելու հնարավորությունը:
Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխան ձևաչափով։ Ներկայացվել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացմամբ նախատեսվող հնարավորությունները։
2024 թվականին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկու հանդիպում. այս մասին տեղեկանում…
Չնայած նրան, որ Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ կերպով վատթարացել է հացադուլից մեկ շաբաթ անց, Ադրբեջանը…
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…