Լրահոս 24/7

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է

Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերություն հանդիսացող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն արդեն երրորդ տարին անընդմեջ իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների քսանյակում։2022 թվականին այն եղել է 18-րդ խոշոր հարկատուն և առաջինը՝ ՏՏ ընկերությունների շարքում, 2023 թվականին զբաղեցրել է խոշոր հարկ վճարողների 20-րդ հորիզոնականը և կրկին առաջինն էր՝ ՏՏ ընկերությունների մեջ։ Իսկ 2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն ոչ միայն շարունակում է մնալ առաջինը ՏՏ ընկերությունների շարքում որպես խոշոր հարկատու, այլև բարձրացել է այդ անվանացանկի 11-րդ հորիզոնական։

2024 թվականի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտ»-ի կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3,6 միլիարդ դրամը։ Ընդ որում, պետք է նշել, որ այս ծավալը վերաբերում է գերազանցապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ընկերության կողմից իրականացված գործունեությանը։

Եթե վերոնշյալ ցուցանիշին հավելենք նաև խաղային արդյունաբերության ոլորտում իրականացված գործունեության արդյունքում «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ վճարած հարկերը, ապա կարելի է ասել, որ 2024 թվականի առաջին եռամսյակում ընկերությունն զբաղեցրել է 9-րդ տեղը մեր երկրի խոշոր հարկատուների ցանկում։

Պատասխանատվություն, թափանցիկություն և արդյունավետ կորպորատիվ կառավարում՝ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գործունեությունը կառուցվում է այս կարևորագույն սկզբունքների վրա, որոնք հետևողականորեն ամրապնդվում են։

Հենց այս գործելաոճն է ապահովել հարկատուների ցանկում բարձր ցուցանիշի արձանագրումը, որի հիման վրա կարելի է վստահորեն պնդել՝ «ՍոֆթԿոնստրակտ»-ը ոչ միայն Հայաստանի Հանրապետության խոշորագույն ՏՏ ընկերությունն է, այլև խոշոր հարկատուներից մեկը և շարունակելու է ամրապնդել իր առաջատար դիրքերը։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

12 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

13 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

14 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

14 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

14 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

15 hours ago