Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները համաձայնության են եկել այլ գործընկերների հետ մշակել հեռահար զենք՝ ուժեղացնելու Եվրոպայի պաշտպանունակությունը։ Այս մասին ասված է փաստաթղթում, որտեղ ամփոփված են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության և պաշտպանության գերմանաֆրանսիական խորհրդի նիստի արդյունքները։
Փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, բայց Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ խոսքը կարող է վերաբերել գործողության հեռահար շառավղով հրթիռներին։
«Ֆրանսիան և Գերմանիան գործընկերների հետ միասին կտան երկարաժամկետ, համապարփակ և ներառական համագործակցության մեկնարկը հեռահար զենքի ոլորտում, որը կուղեկցվի Եվրոպայի ռազմարդյունաբերական բազայի ամրապնդմամբ՝ հասնելու մեր ռազմական հնարավորությունների բարելավմանը», – փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթում շեշտը դրվում է Եվրամիության ռազմարդյունաբերական համալիրի ամրապմդման անհրաժեշտության վրա։
Մասնավորապես, նշվում է պաշտպանական արտադրության մեջ «կարիքները լրացնելու» և այլ երկրներից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։
Մայիսի 28-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ և ավարտել իր եռօրյա այցը Գերմանիա։
Բանակցություններին ընդառաջ՝ Մակրոնը հայտարարել էր, որ Շոլցի հետ հանդիպման արդյունքում կընդունվեն «պատմական որոշումներ», որոնք կնպաստեն «Ուկրաինայի պաշտպանության» նպատակներին հասնելուն, ինչպես նաև «Եվրոպայում պաշտպանության և անվտանգության ապահովման միասնական մեխանիզմի ստեղծմանը»։
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Երեւի…
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…