Առողջապահության նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի և նախարար Անահիտ Ավանեսյանի միջև բանավեճ ընթացավ 2023 թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ։ Թորոսյանը հետաքրքրվել էր պետպատվերի շրջանակներում օֆերտայի սկզբունքի կիրառումից, բյուջեի միջոցները ծախսելուց։
«Տարօրինակ բաներ եք ասում․ ասում եք մոտավորապես, որ երեխան պետք է առողջ լինի։ Հա, պետք է լինի, հա, հիվանդանոցները պետք է վճարեն աշխատավարձերը, մատակարարումների գումարները, բայց մենք՝ կառավարությունն է ասել, որ ունեք բյուջեի չսահմանափակման իրավունք, Մատուցեք այն ծառայությունները, որի համար ունեք չսահմանափակման իրավունք այնքան, որքան կդիմեն»,- ասել է նա։
Պատասխանելով Թորոսյանին՝ Ավանեսյանն ասել է. «Չգիտեմ՝ ոնց եք ընկալել իմ պատասխանները, բայց մեկնաբանությունները շատ հստակ են եղել։ Երբ ասում ենք, որ քաղաքացին սահմանափակված չէ, թե որտեղ ստանա բուժօգնություն, այդ տրամաբանությամբ կարող էր ընկալվել, որ լիցենզիա չունեցող կազմակերպությունում էլ կարող է ստանալ, որովհետև իրեն հարմար է։ Բայց այդպես չի, մենք խոսում ենք ընդհանուր կարգավորումների ու տրամաբանության մասին։ Եւ դուք ինձանից շատ լավ գիտեք, որ առողջապահական ոլորտում հստակ է, թե որ կազմակերպություններն իրավունք ունեն բուժսպասարկում իրականացնել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…