Լրահոս 24/7

Կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք գործընկերներին, որ աջակցեն. վարչապետ

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կամուրջների և ճանապարհների շինարարության հարցին և նշել. «Մենք պետք է նորից անդրադառնանք ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին: Առաջինը՝ ստանդարտներին և երկրորդը՝ որակի հարցին, որպեսզի հասկանանք՝ մենք ընդհանրապես ճի՞շտ ենք սպասարկում ճանապարհները, կամուրջները, և ինչ պետք է նկատի ունենանք կամուրջ ասելով»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերներից ստացել են պատրաստակամության ուղերձներ՝ աջակցություն ցուցաբերելու. «Կարծում եմ՝ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն»:

Արձագանքելով՝ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ կան մի շարք միջազգային մեխանիզմներ, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում, և կան կոնկրետ միջազգային գործընկերներ, որոնք այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամություն են հայտնել, և կան գործընկերներ, որոնք մոդուլյար, ժամանակավոր կամուրջների հարցում կարող են մեզ օգնել: «Մենք հիմա հետևյալ փուլում ենք. պետք է առավելագույնս արագ հստակեցնել, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում միջազգային գործընկերներից, և այստեղ մեծապես հույսներս դնում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վրա: Այն պահին, երբ ամբողջական հստակ քանակների և տեսակների անվանումներ ունենանք, կարող ենք կոնկրետ արդեն դիմել»,- ասել է նախարարը:

Վարչապետը նշել է, որ եթե կոնկրետ առաջարկություն է արվում աջակցության, պետք է շեշտը դնել կամուրջների կառուցման վրա. «Կա մոդուլյար կարճաժամկետ, բայց նաև կապիտալ ներդրման տրամաբանությամբ պետք է ստանդարտներին համապատասխան կամուրջներ կառուցենք»:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

8 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

10 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

11 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

11 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

12 hours ago