Լրահոս 24/7

Ազնավուր և Լեգրան երևանյան բեմին․ բալետային երեկոյի հովանվոր՝ Ֆասթ Բանկ

«Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆասթ Բանկի աջակցությամբ հունիսի 15-ին՝ ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը՝ նախատեսված բոլոր սերունդների ներկայացուցիչների համար։

«Շերբուրգյան հովանոցներ» բալետը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն է՝ սյուժեի, պարի և բեմական հագուստի յուրահատուկ ձևավորմամբ:

Իսկ «Լա Բոհեմ»՝ դեռևս 2017 թվականին բեմադրված բալետային ներկայացումը, ստեղծվել է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Բալետի հայաստանյան առաջնախաղին ներկա է եղել նաև ինքը՝ լեգենդը։

«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն է: Խորհրդանշական է, որ բալետը վերականգնվում է Ազնավուրի հոբելյանական տարում և լավագույնս կհամալրի նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

Բալետային ներկայացումները բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված բալետավար Ռուդոլֆ Խառատյանը:

Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

12 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

13 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

14 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

14 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

15 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

15 hours ago