Լրահոս 24/7

Լոռու և Տավուշի մարզերում վերականգնողական աշխատանքները շարունակվում են

Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտում վերականգնողական աշխատանքները ակտիվ շարունակվում են բոլոր ուղղություններով՝ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Ալավերդու Թումանյան փողոցը գրեթե ամբողջությամբ մաքրվել է տիղմից, Սանահին կայարանում, որն ամենից շատ տուժած թաղամասն է, աշխատանքները դեռ շարունակվում են՝ մոտ են ավարտին: Մեծ ծավալով աշխատանք է այս պահին իրականացվում Քարկոփ բնակավայրում, որտեղ նաև հատուկ տեխնիկա է տեղափոխվել երկաթուղով:

Գնել Սանոսյանի խոսքով՝ շատ բնակավայրերում հիմնականում վերականգնվել է գազա-, ջրա-, էլեկտրամատակարարումը: Օպերատիվ շտաբի ղեկավարը վստահեցրել է, որ տասն օրվա ընթացքում կվերականգնվի նաև ոռոգման ջրամատակարարումը:

«Ունենք երկու հետիոտնային կամուրջ, որից մեկը շատ է օգտագործվում, մեկը Ախթալայինն է: Երեկ Թեղուտի հետ արեցինք մի աշխատանք, որ մեքենաները կարողանում են մաքսիմալ մոտենալ կամրջին, մարդիկ ապրանքներ են գնում անգամ, այդ մեթոդով նաև մարդիկ իրենց բերքն են իրացնում:

Ամենահրատապ լուծումը ժամանակավոր կամուրջն է, մենք հիմա բոլոր գործընեկրների հետ այդ հարցը փորձում ենք լուծել, որ գոնե թեթև մեքենաները երթևեկեն:

Եթե կգտնենք գործընկեր երկրներում հավաքովի կամուրջներ, եթե չէ՝ մտքեր կան՝ տեղի ուժերով ինչպես ունենալ ժամանակավոր կամուրջ:

Մյուս կամուրջների հետ կապված նույնպես մտքեր կան՝ նույն տեղո՞ւմ կառուցենք, թե՞ չէ:

Քաղաքաշինության կոմիտեն մեծ տեմպով շենքերի վիճակն է գույքագորւմ: Մյուս կառույցները ևս աջակցում են գույքագրման գործում, նաև անկած կենդանիների հայտնաբերման, մարմինների հեռացման ուղղությամբ»,- ասել է նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Խոզնավարի ուղղությամբ

Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի…

3 hours ago

Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին ռազմաբազա կստեղծի

Էստոնիան նախատեսում է Ռուսաստանի հետ սահմանակից Նարվե քաղաքում ռազմաբազա ստեղծել, որտեղ կտեղակայվեն մոտ 200-250 էստոնացի…

7 hours ago

Վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

7 hours ago

ՀՀ-ում կանցկացվի Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությանը նվիրված գիտաժողով

Կառավարությունն ընդունել է որոշում` «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողովը պատշաճ մակարդակով կազմակերպելու…

7 hours ago

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան…

7 hours ago

Ավստրալացի պատգամավորների հայտարարությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի խորհրդարանի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորները հայտարարություններ են արել Հայոց ցեղասպանության…

8 hours ago