Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Երևանը հստակություն կմտցնի կառույցի հետ իր հարաբերությունների հեռանկարներում: Այդ մասին ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Ակնկալում ենք, որ հանրապետության քաղաքական ղեկավարությունը հստակություն կմտցնի ՀԱՊԿ-ի հետ իր հարաբերությունների հեռանկարներում։ Դա մեր միավորման բոլոր մասնակիցներին օգուտ կտար նախ և առաջ ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար», – ասել է նա։
Ընդ որում, գլխավոր քարտուղարը նշել է, որ «վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին․ «Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են։
Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այդ երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով», – ընդգծել է Տասմագամբետովը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է այսօր առավոտյան Շտապօգնության մեքենայի ողբերգական վթարին։ «Այսօր վաղ…
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ 2025…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը շաբաթ օրը Օմանում կանցկացնեն բարձր…
Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը իր “Up All Night” համաշխարհային շրջագայության շրջանակում համերգով հանդես կգա նաև…
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…