2023 թվականին նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր՝ 15 միջոցառումով:
Փաստացի կատարողականը կազմել է 25 մլրդ 57 մլն դրամ: Սկզբնական պլանավորվածի համեմատ ծախսերն աճել են 41,2 տոկոսով, ճշտված պահի նկատմամբ կատարողականը կազմել է 99,5 տոկոս:
Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը՝ ներկայացնելով 2023 թվականին ԱԳՆ-ի՝ պետբյուջեի կատարման հաշվետվության ֆինանսական հատվածը:
Նշվեց՝ ծախսերի հիմնական մասը պայմանավորված է արտերկրում դեսպանությունների շենքային պայմանների ապահովման ծրագրի գծով նախատեսված ծախսերով:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բյուջեի կատարողականի բովանդակային հատվածը, նշեց՝ մեզ համար 2023-ի տարեսկզբից առանցքային են մնացել Հայաստանի անվտանգությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերը: Նախարարը հիշեցրեց՝ ըստ էության, 2022-ի դեկտեմբերից ունեինք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, որն ավելի քան 8 ամիս տևեց:
ԱԳ նախարարը հիշատակեց՝ այդ թեմայով մեր նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի երկու նիստերը և մեր մյուս քայլերը, միջազգային ատյանների ջանքերը, որոնք, ըստ էության, գետնի վրա արդյունք չտվեցին՝ ունեցանք ԼՂ բնիկ հայ բնակչության տեղահանություն:«Այդ պահից սկսած՝ մեր ջանքերն ուղղված են եղել միջազգային կոնսոլիդացիայի ապահովմանը և փախստականներին անհրաժեշտ օգնության ցուցաբերման ուղղությամբ միջազգային լայն ներգրավվածությանը:
Իհարկե, սրան զուգահեռ, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խաղաղության գործընթացը՝ մասնավորապես առաջին հերթին Ադրբեջանի հետ, եղել է մեր գործունեության հիմնական ուղղությունը՝ իր բոլոր բաղադրիչներով՝ խաղաղության պայմանագիր, նաև սահմանազատման գործընթացի մեկնարկ կամ անհրաժեշտ կանոնների ճշգրտում, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ջանքեր»,- ասաց ԱԳ նախարարը՝ հիշատակելով վստահության ամրապնդման ջանքերը, հատկապես դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունը, որի արդյունքում 32 հայ ռազմագերիներ և պահվող անձինք վերադարձել են հայրենիք:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…