Լրահոս 24/7

Սահմանադրության փոփոխությունները ՀՀ-Ադրբեջան բանակցությունների մաս չեն

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում խոչընդոտներ են տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար, սակայն դրանցում փոփոխություններ անելու հարցը երկու երկրների բանակցությունների օրակարգի մաս չի կազմում: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին։

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը բարձրաձայնել են դիրքորոշում՝ համաձայն որի յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խնդիրներ և խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար: Սա ամենևին չի նշանակում, որ, օրինակ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս, այդպիսի բան չկա»,-ասաց ԱԳ նախարարը:

Նա հավելեց՝ համոզմունք ունեն, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի Սահմանադրությունը մեծ հաշվով չի կարող խնդիր լինել իրավական առումով երկարատև խաղաղության հաստատման համար:

«Հայաստան-Ադրբեջանի բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխությունները չեն կազմում»,-կրկնեց Միրզոյանը:

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին խոսել է դեռ 2018 թվականից: Սա Հայաստանի գործն է, ներքին որոշելիք է:

Թիվ 1

Recent Posts

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

12 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

23 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

40 minutes ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

1 hour ago

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

1 hour ago

Ամփոփվել են Կասկադի վերակառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…

2 hours ago