Լրահոս 24/7

Քննարկվել են ՀՀ-ի և Ուկրաինայի միջև փոխգործակցության հեռանկարները

Տեղի է ունեցել Ուկրաինայի և ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատների և գործարար հանրության ներկայացուցիչների միջև առցանց հանդիպում: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։

Հայկական կողմից մասնակցել են Ուկրինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, Առևտրաարդյունաբերական պալատի Ուկրաինայի մասով համակարգող Արա Մարությանը։ Ուկրաինական կողմը ներկայացնում էր Պալատի նախագահ Գենադի Չիժիկովը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման առանցքային հարցերն ու հեռանկարները՝ հաշվի առնելով պատերազմով պայմանավորված առանձնահատկությունները։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն հուլիսին կազմակերպել մեծ քննարկում՝ երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մեջ ներգրավված գործարարների մասնակցությամբ։

Հանդիպումը կարևոր քայլ էր Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

3 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

6 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

7 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

7 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

7 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

7 hours ago