Լրահոս 24/7

Մի խումբ համառորեն գնում է անդունդ` դուք մեղադրում եք մյուս խմբին. Միրզոյան

Ինչ-որ մի խումբ համառորեն գնում է անդունդ, հիմա դուք մեղադրում եք էն մյուս խմբին, որ ասում է մենք էլ էինք տենց մտածում, բայց հիմա հասկանում ենք, որ այդ ճանապարհը անդունդ է տանում, հիմա դուք ասում եք ինչի եք հրաժարվում մեր սրբազան անդունդային ճանապարհից:

Այս մասին այսօր Ազգային ժողովում համատեղ հանձնաժողովների նիստին, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Էդա մերը՝ գնանք ցեղասպանվենք, հետո ծնկներիս խփենք ասենք, որ անարդար մարդկությունը ևս մեկ անգամ հանդուրժեց հայոց ցեղասպանությունը, իսկ կարողա նենց անենք, որ չլինի այդ ցեղասպանությունը»,- ասաց նա և նշեց, որ ընդդիմությունը իր տեսլականը չի ներկայացնում:

«Եթե մենք ամեն անգամ վերցնում ենք նույն բառամթերքը, գործելաոճը, գնում հագնում ենք նույն պատին, կարո՞ղ ա մի բան սխալ ենք անում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է դաշնակցության գործունեությանը, ապա նա ասաց.

«Առանձին դրվագներ եղել են, ես չեմ կարող շհիշել այն կարևոր աշխատությունը՝ գրված դաշնակցության շատ հեղինակավոր անդամի կողմից, որի վերնագիրն է՝ «Դաշնակցությունը այլևս անելիք չունի», սա հրաշալի ինքնահայեցման դրսևորում է»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

2 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

3 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

5 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

6 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

7 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

8 hours ago