ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 78-րդ նստաշրջանում 17-րդ անգամ բանաձև է ընդունել, որով ճանաչում է բոլոր փախստականների և ներքին տեղահանված անձանց՝ Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնալու իրավունքը:
Այս տարի փաստաթղթին աջակցել է 103 երկիր. սա ամենամեծ աջակցությունն Է Վրաստանին 2008 թվականից ի վեր, երբ բանաձևն առաջին անգամ ներկայացվել է գլխավոր ասամբլեայի քննարկմանը:
Հայաստանն առաջին անգամ է աջակցել այս բանաձևին, մի քանի տարի շարունակ չէր մասնակցում քվեարկությանը կամ դեմ էր քվեարկում։ Ադրբեջանն ու Ուկրաինան նույնպես աջակցել են բանաձևին։
Այս անգամ դեմ են քվեարկել ինը երկիր՝ Ռուսաստանը, Սիրիան, Նիկարագուան, Զիմբաբվեն, Բուրունդին, Բելառուսը, Կուբան, Հյուսիսային Կորեան և Մալին: 53 պետություն ձեռնպահ է մնացել։
2023 թվականին բանաձևին աջակցել է 100 երկիր, 9-ը դեմ է եղել, 59-ը՝ ձեռնպահ։
Բանաձևի պաշտոնական անվանումն է «Ներքին տեղահանված անձանց և փախստականների վիճակը Աբխազիայից, Վրաստան, և Ցխինվալի տարածաշրջան-Հարավային Օսիայից Վրաստան»:
Ավելի վաղ Մոսկվան, Ցխինվալին և Սուխումը բազմիցս կոչ էին արել Թբիլիսիին՝ հրաժարվել «ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամենամյա քաղաքականացված բանաձևի» առաջմղումից:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…
Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…