Լրահոս 24/7

Եվս մեկ ամիս՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար

Քաղաքացիները շարունակում են օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչներից։
Արդեն երկու ամիս է՝ նրանք իրացնում են մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունները 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչով մարելու հնարավորությունը։

Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 99 996 քաղաքացի 243 683 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 023 352 047.9 դրամ:

Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 134 360 կատարողական վարույթով բռնագանձվել է 596 093 151 դրամ:

Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 5-ը 50 տոկոս բոնուսային բաղադրիչով կարող են մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները։
Բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչի՝ 30 տոկոս նվազ կիրառման բաղադրիչից օգտվելու արդյունքում 66 292 քաղաքացի 89 886 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 541 677 074 դրամ:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները համատեղ վարժանքներ են անցկացրել՝ հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Նշվում է,…

1 minute ago

Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնը

Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է՝ 2024 թվականի վերջի դրությամբ կազմելով 3 մլն 75 հազար…

23 minutes ago

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հետևում է Բաքվի դատավարություններին

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց,…

44 minutes ago

2025 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 238.6 մլրդ դրամ

Հրապարակվել է ՀՀ 2025 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: 2025 թվականի հունվար…

1 hour ago

Անդրադարձել են արհեստական բանականության օրակարգի մի շարք հարցերի

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ՀՀ ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ…

2 hours ago

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում Իրանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և բալիստիկ հրթիռների ծրագրերի վրա՝ նպատակ…

2 hours ago