Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է այս օրերին ընդդիմության գործողություններին՝ նշելով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի քաղաքական գործունեություն ծավալել․ «Եվ եթե ընդդիմադիր որոշ գործիչներ որոշակի առաջարկություններով են հանդես գալիս, ինչ-որ մարդիկ իրենց լսում են, որոշները՝ ոչ, ինչ-որ մարդիկ հավատում են, ինչ-որ մարդիկ՝ հիասթափվում, դա քաղաքական գործիչների իրավունքն է»։
Ավինյանը վստահ է՝ երկրում ժողովրդավարական ինստիտուտները այլևս երբեք չեն կարող չեղարկվել. «Ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունները միշտ լինելու են այն ինստիտուտը, որ գերակա է մնալու երկրում»։
Ըստ Ավինյանի՝ ժողովրդի ամեն պահանջին ամեն իշխանություն պետք է համաձայնվի․ «Բայց խոսքը գնում է ժողովրդի պահանջի մասին, ոչ թե ընդդիմության, որն այս պահին, կարելի է վստահ ասել, փոքրամասնություն է»։
Նա շեշտել է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ ժողովուրդն է որոշելու՝ ով է լինելու իշխանություն. «Բոլորը վստահում են այն ընտրություններին, որոնք կազմակերպվել են 2018 թ.-ից»։
Քաղաքապետն ընդգծել է, որ թույլ չեն տալու հակաժողովրդավարական պրոցեսների վերածնում։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ այսօր այցելում…
Ստամբուլում տեղի ունեցած ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետների բանակցությունները, որոնք տևել են շուրջ 6.5 ժամ: Ըստ…
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները վերջին օրերին Գյումրիում են՝ համայնքին աջակցելու թափառող շների…
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրամիության երկրներին դադարել լինել «երջանիկ վասալներ» Միացյալ Նահանգների…
https://youtube.com/watch?v=luyzRfDBbVs&si=H--Jr7OkcwpYKbUx
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)…