ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը հունիսի 6-ին ընդունել է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX/Ֆրոնտեքս) պատվիրակությանը։
Պատվիրակության անդամները՝ Ֆրոնտեքսի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Գիյոմ դը Ռոքինյի-Իրանյի ղեկավարությամբ ներկայացրել են Հայաստանի հետ արդեն իսկ կատարված, ինչպես նաև առաջիկայում ուրվագծվող համագործակցության ծրագրերը։2022 թվականից Ֆրոնտեքսը Հայաստանում իրականացնում է «Երրորդ երկրների համար նախատեսված՝ վերադարձի, հետընդունման և վերաինտեգրման տեխնիկական աջակցության նախագծեր» (TAP4RRR):
Ծրագրի նպատակն է աջակցել երրորդ երկրների կառավարություններին՝ մշակելու իրենց ազգային ուղղորդման և վերաինտեգրման մեխանիզմները, ինչպես նաև՝ ուժեղացնել նրանց վերաինտեգրման խորհրդատվության կարողությունները։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերադարձի և վերաինտեգրման ոլորտում փորձի փոխանակման այցերի կազմակերպում։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության հնարավոր մեկնարկի շրջանակներում Ֆրոնտեքսի հետ ՀՀ համագործակցության կարևորությանը։
Շեշտադրվել են ՄՔԾ աշխատակազմի, սահմանապահ ծառայության և ոստիկանության աշխատակիցների կարողությունների զարգացման մասով համագործակցության ուղղությունները։
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատել համագործակցության գործող իրավական հիմքերի թարմացման ուղղությամբ։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…