Cocoa Beans and Cocoa Fruits on wooden, Cocoa concept.
Բոլորդ էլ հաստատ լսել եք, որ կակաոյի պտուղների գները գերազանցում են բոլոր ռեկորդները: Եվ նրանք ոչ միայն գերազանցել են ռեկորդները, այլ կատարյալ շոկոլադե փոթորիկ են առաջացրել․ Պարզենք թե ինչու՞ շոկոլադը առաջիկայում չի կորցնի իր գինը։
1․ Նախ, Արևմտյան Աֆրիկայում (աշխարհի հիմնական կակաոյի շրջանը) բերքի ներկայիս աղետալի ձախողումը: Ամեն ինչ միանգամից տեղի ունեցավ․ կլիմայի տաքացում, սաստիկ ջրհեղեղներ, հետո՝ երաշտ և, վերջապես, կակաոյի ծառերի վրա ազդող սնկերի համաճարակ։ Կակաոյի պտղի մեկ տոննայի գինը, որը սովորաբար 2500 դոլար է, այժմ հասել է 10․000 դոլարի։
2․ Երկրորդ՝ բացի կակաոյից, տեղական արտահանվող հիմնական ապրանքները ոսկին ու ադամանդն են, որոնք դեռ ամենաշատ գումարն են բերում, բայց արդյունահանվում են ամենաբարբարոսական եղանակներով։ Այսպիսով՝ տեղական կազմակերպված հանցավոր խմբերը պարզապես գյուղերից դուրս են մղում ֆերմերներին, կտրում են ծառերը և սկսում փորել ոսկի:
3․ Երրորդ, կակաոյի արտադրությունը (ի տարբերություն, ասենք, սուրճի, շաքարավազի, ցորենի և այլ մշակաբույսերի) սովորական արդյունաբերություն նման չէ։ Ծառերն աճեցնում և մշակում են՝ ինչպես 17-րդ դարում գյուղացիները՝ ձեռքով։ Գների բարձրացումից սկզբունքորեն ոչ մի ցենտ նրանք չեն ստանում, ուստի ներդրումների համար հնարավորություն չկա.
Այսպիսով՝ հավանականությունը, որ շոկոլադն իր գնով կարող է հասնել սև խավիարին, զրոյական չէ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…