Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական կողմը լայնածավալ աշխատանքներ է տանում Լոռում և Տավուշում ջրհեղեղից վնասված երկաթուղու վերականգնման ուղղությամբ․
«Մեր միջազգային գործընկերների հետ հաղորդակցության մեջ ենք։ Ես հասկանում եմ, որ երկաթգծի լիարժեք շահագործումը վերականգնելու համար մեր ռուս գործընկերները բավականին լայնածավալ աշխատանք են տանում»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը միջազգային գործընկերների հետ ակտիվորեն աշխատում է նոր կամուրջների կառուցման ուղղությամբ, և հույս կա, որ նրանք աջակցություն կցուցաբերեն։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ որոշ գործընկերների մոտ շոշափելի հետաքրքրություն կա աղետի հետևանքների վերացմանը նպաստելու հարցում․
«Հատկապես՝ կամուրջների շինարարության։ Մնացած հարցերով սպասում ենք կարիքների հստակեցմանը, բայց մի քանի գործընկեր իսկապես հետաքրքրված են ու պատրաստակամ»,- ասաց Միրզոյանը։
Վարչապետը նշել է, որ աղետի հետևանքների վերացման սկզբնական էտապում միջազգային գործընկերների կարիքը չեն զգացել.
«Այ, հիմա է, որ վերականգնման, մարդկանց կրած վնասների փոխհատուցման հարցում իրական աջակցության կարիք ենք ունենալու»։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…