Ռուսական գազային մենաշնորհատեր «Գազպրոմ» ՓԲԸ-ն առաջիկա տարիներին չի կարողանա վերականգնել գազի վաճառքը, որը կորցրել է Ուկրաինայում պատերազմի պատճառով սահմանված պատժամիջոցների հետևանքով։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Financial Times պարբերականը՝ վկայակոչելով 2023 թվականի վերջին ընկերության ղեկավարության պատվերով պատրաստված հաշվետվության տվյալները։
Ըստ վերլուծաբանների՝ մինչև 2035 թվականը Եվրոպա գազի արտահանումը տարեկան կկազմի միջինը 50-75 միլիարդ խորանարդ մետր:
Միևնույն ժամանակ, ըստ Եվրոստատի տվյալների, նախապատերազմյան 2021 թվականին «Գազպրոմը» Եվրոպա է մատակարարել 141 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ ընկերության ընդհանուր արտահանումը գերազանցել է 200 միլիարդ խորանարդ մետրը:
«Գազպրոմ» ընկերությունը հույս ուներ, որ Չինաստան մատակարարումները կփոխհատուցեն կորուստները եվրոպական շուկայում, սակայն բանակցությունները «Սիբիր-2» գազատարի նոր ճյուղի կառուցման շուրջ, որը նախատեսված է տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազի համար, փակուղի են մտել:
Ըստ Financial Times-ի՝ պատճառը Պեկինի անզիջում դիրքորոշումն է, որը ցանկանում է գազը գնել ներքին ռուսական գներով։
2023 թվականի վերջին «Գազպրոմը» գրեթե 25 տարվա մեջ առաջին անգամ հայտարարեց կորուստների մասին։
Ընկերության հաշվետվության համաձայն՝ տարվա ընթացքում վնասը կազմել է 629 մլրդ ռուբլի, մինչդեռ 2022 թվականին «Գազպրոմի» շահույթը կազմել է 1,23 տրլն ռուբլի։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…