Ամենօրյա աշխատանք է արվում, ջրի հետազոտություններ և բակային այցեր են իրականացվում՝ հասկանալու համար, թե մաքրման աշխատանքներից հետո ինչ ռիսկեր կան: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից հետո համաճարակային իրավիճակին:
«Այս պահի դրությամբ վիճակը կառավարելի է, որևէ բռնկում, որևէ շեղում չունենք: Շարունակվելու են կանխարգելիչ աշխատանքները, որպեսզի պատկերը նույնական մնա»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը նաև ասաց, որ այցելել է երկու մարզեր և արձանագրել, որ թիմը միասնական աշխատում է, և եզրակացրեց՝ դա է պատճառը, որ առողջական վիճակի հետ կապված խնդիրեներ չկան:
«Համակարգը պատրաստ է, եթե ունենանք ինֆեկցիաներ կամ որևէ այլ խնդիր, համակարգը բերված է պատշաճ մակարդակի,- ասաց նա, ապա, աղետի հետևանքով Ալավերդիում անկած կենդանիների համատեքստում, հավելեց,- ցանկացած ինֆեկցիաների բռնկման ռիսկ կա հիպոթետիկ, բայց պետք է կանխարգելիչ աշխատանքներով զրոյացնել ռիսկերը»:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…