Լրահոս 24/7

Ուկրաինային ցանկացած ռազմական մատակարարում էսկալացիայի նոր փուլ է նշանակում. Պեսկով

Ուկրաինայի հետ բանակցային գործընթաց սկսելու հիմքեր Մոսկվան ներկայումս չունի, քանի որ Կիևը փակել է բոլոր դռները՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:

«Շարունակում ենք հասնել մեր նպատակներին հատուկ ռազմական գործողության միջոցով»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։

Նա շեշտել է, որ պատերազմի բոլոր նպատակներին հասնելը Մոսկվայի առանցքային առաջնահերթությունն է։ Պեսկովը նախազգուշացրել է, որ Ուկրաինային ցանկացած ռազմական մատակարարում էսկալացիայի նոր փուլ է նշանակում:

«Ռուսաստանը պատրաստ է դրան, մենք հակազդման միջոցներ ունենք»,- ասել է Կրեմլի խոսնակը: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը խոստացել էր համարժեք արձագանք տալ Ռուսաստանի տարածքն արևմտյան զենքով թիրախավորվելու դեպքում:

Ռուսաստանի նախագահը զգուշացրել է՝ «Մոսկվան կարող է հեռահար զենք ուղարկել աշխարհի տարբեր շրջաններ, որտեղից Ուկրաինային զենք մատակարարող երկրներին շոշափելի հարվածներ կհասցվեն»:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

7 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

8 hours ago