Այսօր կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։
Նախ ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքների և տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Զեկուցվել է, որ հեղեղումներից տուժած բնակավայրերում շարունակվում են ակտիվորեն իրականացվել ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները։ Զեկուցվել է՝ երկաթուղու ամբողջական վերականգնման աշխատանքների ընթացքը:
Հետիոտնային և ժամանակավոր կամուրջների տեղադրման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են: Վերականգնված է կապը ջրհեղեղի հետևանքով մեկուսացման մեջ հայտնված բնակավայրերի հետ:
էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման վերականգնողական աշխատանքները ևս ակտիվ ընթացքի մեջ են: Գույքագրման աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին: Եվս մեկ անգամ կարևորել եմ գույքագրումն առավելագույն ճշգրտությամբ իրականացնելու անհրաժեշտությունը:
Ներկայացվել է հումանիտար աջակցության բաշխման ընթացքը: Նշվել է, որ օգնությունը աղետից տուժած բնակավայրերի բնակիչներին տրամադրվում է ամենօրյա ռեժիմով: Հատկացվում է նաև հագուստ, դեղորայք՝ ըստ կարիքների:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից շարունակվում են խմելու ջրի մշտադիտարկման աշխատանքները, նորմայից շեղումներ չեն արձանագրվել: Ներկա պահին համաճարակային իրավիճակը աղետից տուժած բնակավայրերում կառավարելի է: Ոլորտի մասնագետները շարունակում են իրազեկման միջոցառումները, իրականացվում է իրավիճակի վերահսկողություն:
Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով հունիսի 6-ին Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։
Այնուհանդերձ տվել եմ մի շարք հանձնարարականներ․ առաջնային կարիքների լրացուցիչ գնահատում իրականացնել բնակչության կարիքները թիրախավորված և լիարժեքորեն բավարարելու նպատակով:
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…