Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել կանանց տնտեսական զորեղացման, գենդերային հավասարության և երեխաների իրավունքների պաշտպանության ուղղություններով համատեղ իրականացված և նախատեսվող աշխատանքներին։

Ընդգծելով ԵԽ դերը ոլորտային բարեփոխումների գործընթացում՝ Նարեկ Մկրտչյանը, մասնավորապես՝ շեշտել է կազմակերպության ներգրավվածության կարևորությունը՝ Գենդերային քաղաքականության իրականացման 2024-2028 թթ․ ռազմավարության, ինչպես նաև Երեխաների իրավունքների պաշտպանության 2024-2029 թթ․ համալիր ծրագրի մշակման աշխատանքներում։

«ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է, որի հետ ունենք բազմաշերտ և արդյունավետ համագործակցություն՝ մի քանի ծրագրերի շրջանակում։ Մենք բարձր են գնահատում Խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ հատկապես օրենսդրական բարեփոխումների և ոլորտային փաստաթղթերի մշակման գործում»,-նշել է նախարարը։

ԵԽ հետ համագործակցությամբ նախատեսվող աշխատանքների շրջանակում՝ նախարարն ընդգծել է նաև մարզաբնակ կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում կարևորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց, ընտանիքում բռնության ենթարկված կանանց և այլ խոցելի խմբերի ներգրավման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա զարգացնել վերջիններիս մասնագիտական կարողություններն ու նպաստել տնտեսական անկախության ձեռքբերմանը։ Նախարարի խոսքով՝ նաև այս հանգամանքը հաշվի առնելով են ընդլայնվել ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունները։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված աշխատանքներին. ներկայացվել է պետության կողմից այս ուղղությամբ սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և զբաղվածության ոլորտներում իրականացվող աշխատանքները։

Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել ԱՍՀ նախարարության կողմից սահմանված առաջնահերթությունների, իրականացվող ծրագրերի ներկայացման համար՝ ևս մեկ անգամ վերահաստատելով ԵԽ կողմից հետագա համագործակցության պատրաստակամությունը։ Վերջինս նաև նշել է, որ տեղյակ են հումանիտար ճգնաժամի հաղթահարման և ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների մասին և բարձր են գնահատում պետության ներդրած ջանքերի դերը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։

Թիվ 1

Recent Posts

Ականների պայթեցման աշխատանքներ են կատարվելու

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման…

21 minutes ago

Նախագահն ընդունել է ԱՄԷ Էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարին

Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է…

34 minutes ago

Շուրջ 70 երկիր դիմել է ԱՄՆ-ին՝ մաքսատուրքերը քննարկելու համար

ԱՄՆ վարչակազմի հետ կապ են հաստատել «50, 60, գուցեև 70 երկրներ»՝ «հայելային» մաքսատուրքեր սահմանելու շուրջ…

55 minutes ago

Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Գրիգորյան

ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե…

58 minutes ago

ԱՄՆ-ն մեր դեմ պատերազմ է վարել. Մեդվեդև

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք…

1 hour ago

Ընդամենը ծրագիրը դարձրել ենք ավելի թիրախային. Տիգրան Խաչատրյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների օգնության ծրագրերին։ Ներկայացնում…

2 hours ago